AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի իրական նպատակը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին տիրանալն է. Դավիթ Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ադրբեջանի իրական նպատակը ոչ միայն իր նախաձեռնած պատերազմում կրած պարտության հետևանքով կորցրած և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները վերադարձնելն ու իրեն վերաենթարկելն է, այլև, թող զարմանալի չթվա, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերին, մայրաքաղաք Երևանին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին տիրանալը։ Ադրբեջանի այս զավթողական, հակահայկական ծրագրերն ու նպատակները, ի պաշտոնե հանդես գալով, բազմիցս բարձրաձայնել են Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան ղեկավարներ։

Տարբեր պետությունների հետ երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրամիությունում, ԱՊՀ-ում, Չմիավորված պետությունների կազմակերպությունում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում, Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդում և այլ միջազգային հարթակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում Ադրբեջանական Հանրապետությունը մանիպուլյացիաների, խաբեության միջոցով շարունակում է նպատակ հետապնդել հասնելու Հայաստանի Հանրապետությանը խարազանող որոշումների, բանաձևերի, հայտարարությունների, հռչակագրերի ընդունմանը, որոնցում Հայաստանը ներկայացվում է որպես ագրեսոր, օկուպանտ, ցեղասպան պետություն։

ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, ... կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար ԱՅԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

2020թ․ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Ն.Փաշինյանն ի պաշտոնե արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական է՝ քաղաքական և բարոյական բացահայտ օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ներառյալ միջազգային օգնություն Ադրբեջանի՝ նոր պատերազմ սկսելու իր ծրագրերն ու նպատակները միջազգային հանրության առաջ հիմնավորելու ու առաջ մղելու ջանքերին։
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին։

Սույն հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին: ՀՀ գլխավոր դատախազությունը դրա հիման վրա պարտավոր է օրենքով սահմանված կարգով անհապաղ նախաձեռնել նյութերի նախապատրաստում ու քրեական գործի հարուցում, որի շրջանակներում պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետ Փաշինյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով։

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. նիստը՝ ուղիղ Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ»․ Իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել «Փաստ»․ Հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan