Մեզ ստիպեցին ինքնամեկուսանալ ու հիմա ասում են՝ աշխատավարձը պետք է ստանանք անաշխատունակության թերթիկով

Մեզ ստիպեցին ինքնամեկուսանալ ու հիմա ասում են՝ աշխատավարձը պետք է ստանանք անաշխատունակության թերթիկով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Tert.amՇիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի բուժանձնակազմի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում։ Նշում են, որ հիվանդանոցում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, ինչից հետո էլ Առողջապահության նախարարությունից և մարզային վարչությունից նշել են, որ այդ օրերի համար պետք է ստանան իրենց աշխատավարձից ավելի քիչ գումար։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում