Խորհուրդս ձեզ՝ սիրելի Ալեն Սիմոնյան, կարդացեք ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ. Զարեհ Քահանա Աշուրյան

Խորհուրդս ձեզ՝ սիրելի Ալեն Սիմոնյան, կարդացեք ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ. Զարեհ Քահանա Աշուրյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, FacebookԴու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել։
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 14:4

Իրեն Քրիստոնյա հռչակած այս տղան վերջապես պետք է գիտակցի,որ Քրիստոնեությունը դա կենսակերպ է, որի սկզբունքները բխում են ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ, խորհուրդս ձեզ սիրելի Ալեն Սիմոնյան կարդացեք ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ եւ ուշադիր կարդացեք Այն, որպեսզի Քրիստոնեությունը ընկալենք ոչ թե «բռենդ», մարդկանց մեջ լավ երեվալու համար, այլ դարձրեք կենսակերպ։

Եւ վերջում.

Ով ասում է, թէ ինքը լոյսի մէջ է եւ ատում է իր եղբօրը, սուտ է եւ խաւարի մէջ է տակաւին։
ՅՈՎՀԱՆՆԷՍ 2:9

Զարեհ Քահանա ԱՇՈՒՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում