Ադրբեջանում կա կորոնավիրուսով վարակված 2758 մարդ

Ադրբեջանում կա կորոնավիրուսով վարակված 2758 մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Անցած օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 65-ով և հասել 2758-ի, ևս երկուսը մահացել է: Համաճարակի սկզբից, ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, մահացել է 35 մարդ:

«Ադրբեջանում 54 մարդ ապաքինվել է, 2-ը մահացել: Մինչ օրս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2758 դեպք, 1789-ը ապաքինվել են, 35-ը մահացել է, 934 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում: 30-ի վիճակը գնահատվում է ծանր, 44-ը՝ չափավոր ծանրության, մնացածի վիճակը կայուն է»,- ասված է այդ երկրի շտաբի հաղորդագրության մեջ:

Ըստ շտաբի, 208 546 թեստ է իրականացվել նոր վարակակիրներ հայտնաբերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում