Հրապարակվում է Ռ. Քոչարյանի խափանման միջոցը ՀՀ նախկին վարչապետների երաշխավորությամբ փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
13/05/2020 17:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը ՀՀ նախկին վարչապետների երաշխավորությամբ փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը անցնում են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որևէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում