Եթե չեք ցանկանում խաղալ, մնացեք տանը և դիտեք Բունդեսլիգան․ Մոուրինյու

Եթե չեք ցանկանում խաղալ, մնացեք տանը և դիտեք Բունդեսլիգան․ Մոուրինյու

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է Պրեմիեր լիգայում մրցաշրջանի վերսկսմանը: Առաջնությունը, հիշեցնենք, դադարեցվել է մարտին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Հայտնի է, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչներն են պաշտպանում մրցաշրջանը վերսկսելու գաղափարը՝ այն չհամարելով անվտանգ: Ըստ The Mirror-ի, Լիգայի Մարզիչների ասոցիացիայի անդամների հետ մայիսի 14-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման ժամանակ Մոուրինյոն քննադատել է գործընկերներին, ովքեր դեմ են մոտ ապագայում առաջնության վերսկսելուն:

«Եթե չեք ցանկանում խաղալ, մնացեք տանը և դիտեք Բունդեսլիգան»: – մեջբերում է պորտուգալացուն Mirror-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգան Եվրոպայի թոփ լիգաներից առաջինն է, որը վերսկսում է մրցաշրջանը: Գերմանիայի առաջնությունում հանդիպումները կկայանան մայիսի 16-ին: Պրեմիեր լիգան դեռ որոշում չի կայացրել, թե երբ կվերսկսվի մրցաշրջանը, բայց եթե դա տեղի ունենա, ապա միևնույնն է, ԱՊԼ-ի վերսկսումը կարող է հետաձգվել մինչև հունիսի 19-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում