Ինտերը, Ռեալը և Բավարիան բարեգործական մրցաշար կանցկացնեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պայմանավորվել է Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» հետ 2021 թվականին անցկացնել բարեգործական Եվրոպական համերաշխության գավաթի խաղարկությունը:
Միլանում կանցկացվի «Ինտեր»- «Բավարիա», Մադրիդում տեղի կունենա հանդիպում «Ռեալի» և «Ինտերի» միջև, Մյունխենում «Բավարիան» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ:
«Բոլոր խաղերից ստացվող եկամուտները կտրամադրվեն բժշկական հաստատություններին՝ որպես միասնական եվրոպական աջակցության խորհրդանիշ, որտեղ բոլորը հոգ են տանում միմյանց մասին», – նշել են Միլանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Հանդիպումների անցկացման ժամկետները որոշվելու են ավելի ուշ՝ հիմնվելով ազգային առաջնություններում թիմերի ելույթների ժամանակացույցի: Կազմակերպիչները նաև ակնկալում են, որ բարեգործական մրցաշարի ընթացքում երկրպագուները ներկա կլինեն տրիբունաներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում