Կասիլյասն ու Չեխն այսօր նշում են ծննդյան տարեդարձերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Այսօր իր ծննդյան 39-րդ տարեդարձն է նշում Մադրիդի «Ռեալի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը:
Կասիլյասը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթող, Կոնֆեդերացիաների Գավաթի ֆինալիստ ու բրոնզե մեդալակիր, Չեմպիոնների լիգայի եռակի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի կրկնակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության ու Միջմայրցամաքային Գավաթի հաղթող, Իսպանիայի 5-ակի չեմպիոն, երկրի կրկնակի գավաթակիր, Իսպանիայի Սուպերգավաթի 4-ակի դափնեկիր, ինչպես նաև Պորտուգալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր:
Այս նույն օրը՝ մայիսի 20-ին է ծնվել նաև «Սպարտայի», «Ռենի», «Չելսիի», «Արսենալի» և Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Չեխը: Նա այսօր դառնում է 38 տարեկան:
Չեխը Եվրո-2004-ի բրոնզե մեդալակաիր է, Եվրոպայի Մ21 տարեկանների չեմպիոն, Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի քառակի չեմպիոն և 5-ակի գավաթակիր, Անգլիայի Սուպերագավաթի քառակի հաղթող և անգլիական լիգայի եռակի գավաթակիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում