Թաքսիմի ակտիվիստները հաղթեցին. դատարանը չեղյալ է հայտարարել որոշումը

Ստամբուլի 1-ին ատյանի դատարանը չեղյալ է համարել Թաքսիմի հրապարակում շինարարություն իրականացնելու վերաբերյալ գոյություն ունեցող նախկին որոշումը: Ինչպես տեղեկացնում է  «Hurriyet» պարբերականը, թուրքական դատարանի կայացրած որոշմամբ դադարեցվելու են նաև Գեզի զբոսայգում նախատեսված առևտրի և զվարճանքների կենտրոնի կառուցման աշխատանքները:

Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյու? ?քում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում