AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Փորձելու ենք գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից. Արթուր Վանեցյան

 

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրողներին։

- Պարոն Վանեցյան, ե՞րբ է տեղի ունենալու Ձեր կուսակցության համագումարը, ո՞վքեր են կուսակցության ղեկավար կազմում, եւ առաջիկայում ի՞նչ ծրագիր ունի կուսակցությունը, կա՞ն իշխանափոխության պլաններ, թե՞ այն դեռեւս ձեւավորման փուլում է՝ նաեւ գաղափարական առումով։

- Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մեր պլանները մի քիչ շեղվեցին, չկարողացանք անցկացնել համագումար, եւ արդեն, որպես կուսակցություն, մեր դերակատարումն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում։ Բայց, հաշվի առնելով տիրող իրավիճակը, այս սահմանափակումները, որոնք, կարծում եմ, երկար կտեւեն, այս փուլում քննարկում ենք սովորականից տարբեր ձեւով համագումար անցկացնելու տարբերակ։ Տարբերակները մի քանիսն են։ Առաջիկա 10-15 օրվա ընթացքում կհայտարարենք մեր համագումարի անցկացման ձեւաչափը եւ կձեւավորենք մեր քաղաքական կառույցը։ Ինչ վերաբերում է քաղաքական թիմին․ այս պահին ունենք 1700-ից ավելի դիմում՝ կուսակցությանն անդամագրվելու։ Իսկ ծրագիրը, արժեքային, գաղափարական սկզբունքները, քաղաքական թիմը կորոշվեն համագումարի ընթացքում։ Այս փուլում չեմ ցանկանում առանձնացնել ինչ-որ անձանց, բայց կարող եմ վստահ ասել, որ մեր թիմում ընդգրկվելու են բարձր մարդկային, մասնագիտական հատկանիշներ ունեցող մարդիկ, լինելու է լավ մարդկանց պրոֆեսիոնալ թիմ։

- Ո՞ր դաշտում եք գործելու։

- Մեր քաղաքական ուժը գործելու է ընդդիմադիր դաշտում, գործող իշխանություններին լինելու ենք հստակ ընդդիմություն եւ փորձելու ենք, մեր ծրագրերը ներկայացնելով, գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից։

- Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով ՝հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։

- Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետեւ ես շատ եմ կարեւորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարեւոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու են պետության շահի, պետության արժեւորումն ու կարեւորումը, եւ այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարեւորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։ Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռեւս հստակ կարգախոս մշակված չէ, բայց այն գաղափարները, որոնց շուրջ մենք համախմբվում ենք, կարելի է 2 բառով բնութագրել՝ «Առաջընթաց եւ ավանդույթներ»։ Այսինքն՝ մենք պետք է միշտ զարգանանք, առաջ գնանք աշխարհի հետ, բայց մեր ինքնությունը, մեր ազգային ավանդույթները պարտավոր ենք պահպանել։ Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե այլ իրավիճակում կլինեն փոփոխությունները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, եւ 3-րդ տարբերակը՝ գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն, եւ ընտրվում է նոր վարչապետ։

Լրահոս
Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք. մանրամասներ Հոսանքազրկումներ` Երևանում և երեք մարզերում Լրագրողի հարցից հետո Թրամփը լքել է մամուլի ասուլիսի սրահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 10 Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan