Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը

Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Tert.amԻրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի քննարկել են օդային սահմանների բացումը կորոնավիրուսի պայմաններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նախագահի կայքին:

«Ներկայիս պայմաններում ծովային և օդային սահմանների բացումը՝ բժշկական կարգուկանոնի պահպանմամբ, ինչպես նաև առևտրի և բեռնափոխադրման վերականգնումն անհրաժեշտություն են»,- իրանցի ղեկավարի կայքի հայտարարության համաձայն՝ Ռոհանին ասել է Էրդողանի հետ զրույցում:

Թուրքիայի նախագահն, իր հերթին, ընդգծել է, որ այդ առնչությամբ անհրաժեշտ հրահանգներ կտրվեն:

Առաջնորդները քննարկել են նաև կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում տեղեկության և փորձի փոխանակումը՝ ընդգծելով այդ գործընթացի կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում