Բավարիան ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Ալաբայի հետ

Բավարիան ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Ալաբայի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՄյունխենի «Բավարիան» ցանկանում է շարունակել համագործակցությունը Դավիդ Ալաբայի հետ:

Մյունխենյան ակումբը 27-ամյա ավստրիացուն պայմանագրի երկարաձգման առաջարկ է արել: Միևնույն ժամանակ, ակումբը չի ցանկանում տարեկան 20 մլն եվրոյից ավել աշխատավարձ վճարել: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.: Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր է կապում գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Ալաբան անցկացրել է 22 խաղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում