Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ. Արթուր Դալալոյան
26/05/2020 22:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատար, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Դալալոյանը հույս է հայտնել, որ կկարողանա հանդես գալ նաև 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում։ Մասնավորապես, tass.ru-ն գրում է.
«Կարծում եմ՝ մինչև հաջորդ օլիմպիական շրջափուլը կկարողանամ մնալ լավ մարզավիճակում։ Իհարկե, ավելի վստահ կլինեի այդ հարցում, եթե Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկ տարով չհետաձգվեին։ Հիմա արդեն որոշակի կասկածներ ծագում են։
Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ, և կիրքը սպորտի նկատմամբ նույնպես հավերժ չէ։ Մի օր ամեն ինչ ավարտվում է։ Ցանկանում եմ հավատալ, որ այդ պահը կլինի 2024թ․ Օլիմպիական խաղերից հետո»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում