2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ

2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am2020թ․ մայիսի 30-ի դրությամբ ադրբեջանական բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 31 մլրդ 272․8 մլն մանաթ (շուրջ 53 մլրդ 4 մլն ԱՄՆ դոլար)։

Սույն թվականի հունվարի 31-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմում էր 32 մլրդ 722․8 մլն մանաթ (շուրջ 55 մլրդ 462 մլն ԱՄՆ դոլար)։ Այսպիսով, հունվար – ապրիլ ամիսներին ադրբեջանական բանկերի ակտիվները կրճատվել են 4․4 տոկոսով։Այս մասին գրում է regionmonitor-ը։

Հաշվետու ժամանակահատված ավարտի դրությամբ բանկերի վարկային պորտֆեյլը կազմում է 14 մլրդ 742․2 մլն մանաթ (շուրջ 25 մլրդ դոլար), ինչը 2019թ․ տարեվերջի համեմատ նվազել է 1․1 տոկոսով։

2020թ․ ապրիլի վերջի դրությամբ բանկերի պարտավորությունները կազմում են 26 մլրդ 711․4 մլն մանաթ (շուրջ 45 մլրդ 273 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում, Ադրբեջանի Կենտրոնական բանկի նկատմամբ բանկերի պարտավորությունները կազմում են 438․3 մլն մանաթ․ դրանք աճել են 34․4 տոկոսով։

Բանկերի գումարային զուտ եկամուտը հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 156․1 մլն մանաթ (264․5 մլն դոլար), ինչը 2․2 անգամ փոքր է 2019թ․ նույն ամիսների եկամտից։

2020թ․ ապրիլի 30-ի դրությամբ Ադրբեջանում գործունեության արտոնագիր ունի 28 բանկ, դրանցից 13-ում առկա է նաև արտասահմանյան կապիտալ։ Ընդհանուր առմամբ, մարտի վերջի դրությամբ ադրբեջանական բանկերն ունեն 467 մասնաճյուղ և 117 բաժանմունք։ Ընդ որում՝ մասնաճյուղերի թիվը 2019թ․ տարեվերջի համեմատ կրճատվել է 8․3 տոկոսով, բաժանմունքներինը՝ 12 տոկոսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում