AM | RU
USD
EUR
RUB

Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գույքահարկի փոփոխություններին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մշտական դարձած նույն արձանագրումն է. խնամքով փաթեթավորված ականջահաճո նպատակդրման ներքո քաղաքական մեծամասնությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը:

2020թ. հունվարի 1-ից պրոգրեսիվ եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցումը՝ իրականացված հակասոցիալական փոփոխությունը, փորձում են արդարացնել գույքահարկի այս փոփոխություններով: Հույս ունեն, որ այսպիսով կապահովեն պետության՝ վերաբաշխման գործառույթի արդար և արդյունավետ իրականացումը:

Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով քաղաքացիների ու աշխատող աղքատների հարկային բեռն էապես ավելացնելու հաշվին ակնկալում են համայնքային բյուջեների հարկային մուտքերի ավելացում: Եվ ամենակարևորը՝ որոշակիորեն «կթոթափեն» համայնքային համաչափ զարգացման իրենց պարտավորություններն ու այս ուղղությամբ՝ պետական բյուջեի ծախսերը:

Անցում են կատարում շուկայականին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի համատարած և պրոգրեսիվ հարկման: Բարձրանալու է գույքահարկով հարկման բազան, էապես բարձրանալու են նաև դրույքաչափերը: Շքեղությունը հարկելու անվան տակ վերացվում են գույքահարկի չհարկվող շեմերը և այդպիսով նաև՝ հարկման սոցիալական այս բաղադրիչը:

Հարկվելու են ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք ներկայումս ունեն գույքահարկով չհարկվելու արտոնություն:

Կանխատեսվում է հարկային բեռի կտրուկ աճ, ներառյալ՝ սոցիալապես անապահով քաղաքացիների համար: Սպասվող սոցիալական նոր դժգոհությունը մեղմելու համար էլ՝ որդեգրել են խնդրահարույց փոփոխությունները փուլային՝ չորս տարում իրականացնելու «անցնցում» տարբերակը։
Ամփոփելով.

1. Գույքահարկի նախատեսվող փոփոխություններն ինքնին խնդրահարույց են սոցիալական արդարության տեսանկյունից: Դրանք ի զորու չեն՝ վերականգնելու եկամտային հարկի համահարթեցման հետևանքով հարկային համակարգից վերացված սոցիալական հիմնական բաղադրիչը:

2. Այսպիսով անհնար է նաև ապահովել եկամուտների արդարացի վերաբաշխման «շատից՝ շատ, քչից՝ քիչ» հիմնարար սկզբունքը:

3. Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների իրական եկամուտների առաջնահերթ և առաջանցիկ աճի ապահովումը պահանջում է ուղղակի հարկերի համար չհարկվող օբյեկտիվ շեմերի նախատեսում, եկամտային հարկի իրական պրոգրեսիվ դրույքաչափերի սահմանում և զուգահեռ՝ շքեղությունը հարկելու հասցեական մեխանիզմների ներդրում, այլ ոչ թե՝ մեկը մյուսով փոխարինում:

Մի խոսքով հերթական անգամ ականատես ենք լինում ,չկշռադատված և մեր պետությանը և ժողովրդին ոչինչ չտվող վտանգավոր նախաձեռնության»:

Լրահոս
Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (տեսանյութ) Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ) Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն «ԼՂ հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչում». Ալֆրեդ Մորիս դե Զայաս Ստամբուլում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել. լրատվամիջոցներ «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում Եղանակը կտաքանա Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման հերթական տեսանյութը Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Ա․ Հովհաննիսյան Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն. Վանեցյան Հակառակորդը կենտրոնական ուղղությամբդիվերսիոն ներթափանցման փորձեր է արել. ՊԲ Կարեն Բեքարյան. «Շատ արագ գործելու ժամանակն է» «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները անորոշ իրավիճակում են Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում քննարկել են Արցախի Հանրապետության ճանաչման հարցը. ANCA «Հրապարակ». Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում «Ժողովուրդ»․ Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր «Փաստ». Ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը փորձում փրկել իրենց ներքին ձախողումները «Փաստ». Ինչո՞ւ է ալիևյան կլանը խոր դեպրեսիայի մեջ «Հրապարակ». Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարել «Փաստ». Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ նախագահի հետ Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա Conflict Intelligence Team-ը հաստատել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների առկայությունը Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan