Էդգար Բաբայանի գոլը Հոբրոյին հաղթանակ է բերում իր նախկին թիմի նկատմամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Դանիայի ֆուտբոլի առաջնության՝ Սուպերլիգայի 25-րդ տուրի շրջանակում «Ռանդերսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հոբրոյին»։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը։
Հանդիպման հաշիվը բացեց հենց Բաբայանը, ով 36-րդ րոպեին անվրեպ իրացրեց իր նախկին թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածը։ Սա Բաբայանի երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։ Առաջին խաղակեսում տանտերերի հարձակվող Կամարան գրավեց «Հոբրոյի» դարպասը, սակայն մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Երկրորդ խաղակեսում տանտերերը այդպես էլ չկարողացան բեկել խաղի ընթացքը և այդպիսով Բաբայանի խփած գնդակը հաղթական դարձավ հյուրերի համար։
Այս խաղից հետո «Հոբրոն» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Ռանդերսը» 7-րդն է՝ իր ակտիվում ունենալով 35 միավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում