Մտահոգ ալիևականները «թույլ չեն տա Ադրբեջանը փորձադաշտի վերածվի»

Ադրբեջանի կառավարող կուսակցության քարտուղար Մուբարիզ Գուրբանլին «ОбъективТВ»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ռուստամ Իբրահիմբեկովի վերադարձի հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա:

« Մենք անհագտստացած չենք Ազգային խորհրդի կողմից միասնական թեկնածուի առաջադրմամբ: Նա շարքային թեկնածու է, որի մասին մենք կարտահայտվենք նախըտրական քարոզարշավի ժամանակ », -ասելի է Մեջլիսի պատգամավորը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչով էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի’ ընդդիմության վերաբերյալ կտրուկ որակումները, նա ասել է, որ իրենց համար անըդունելի է, որ թեկնածուները իրենց քաղաքական շահից ելնելով, հարված են հասցնում ազգային շահին:

Անդրադառնալով Իբրահիմբեկովի կերպարին, որպես իշխանության հիմնական հակառակորդի, Գուրբանլին որակել է նրան շարքային թեկնածու, ով ի վիճակի չէ մրցել նախագահ Ալիևի հետ:

« Իբրահիմբեկովը չունի պետական կառավարման փորձ, իսկ նրա շուրջ հավաքվել են մարդիկ, որոնք մի ժամանակ եղել են իշխանության մեջ: Մենք թույլ չենք տա, որ Ադրբեջանը կրկին վերածվի փորձադաշտի», – նշել է իշխանության ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում