Ռեալը այս մրցաշրջանում չի խաղա Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Ռեալը» այս մրցաշրջանում չի խաղա «Սանտիագո Բեռնաբեու» տնային մարզադաշտում: Այս մասին հայտարարել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Մենք որոշեցինք մնացած տնային հանդիպումները անցկացնել «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում: Այս որոշումը թույլ կտա մեզ առաջ տանել աշխատանքները Սանտիագո Բեռնաբեուում»,- մեջբերում է Պերեսին Goal-ը։:
Հիշեցնենք, որ «Ռեալը» ներկայումս վերանորոգման աշխատանքներ է իրականացնում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
«Ռեալը» այս ամառ հնարավոր է ոչ մի նոր ֆուտբոլիստ չգնի, հաղորդում է Marca-ն։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի արդյունքում «բլանկոսները» լուրջ խնդիրների են առերեսվել։ Նրանք կրճատել են թիմի անդամների աշխատավարձերը։
Արդյունքում «Ռեալում» որոշում են կայացրել որևէ նոր ֆուտբոլիստի չգնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այն ֆուտբոլիստները, ովքեր հետաքրքրում են «արքայական» ակումբին, պետք է սպասեն ևս մեկ տարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում