Ադրբեջանում բոլոր ակտիվիստները իշխանության «թեթև ձեռքով» վերածվում են թմրամոլների

Ադրբեջանցիները շարունակում են ձերբակալվել սեփական քաղաքական հայացքների համար: Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները 2.5 տարվա կալանքի են ենթարկել ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ Դաշգըն Մելիքովին: Երիտասարդի դեմ մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 234.1 հոդվածով, որը ենթադրում է թմրանյութերի ապօրինի ձեռք բերում կամ պահում:

Մելիքովի իրավաբան Ասաբալի Մուստաֆաևը հայտնել է, որ դատարանի կայացրած որոշումը չհիմնավորված է, անարդար և անօրինական: Նրա կարծիքով’ դատարանի որոշումը քաղաքական շարժառիթ ունի: Մուստաֆաևը մեջբերել է այն փաստը, որ ադրբեջանցի ակտիվիստը բրոնխյալ ասթմա ունի և երկրորդ կարգի հաշմանդամ է: Նախատեսվում դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ, իսկ այնուհետև նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում: Այս մասին տեղեկացնում է «Contact.az» լրատվական կայքը:

Իրավապաշտպանները կարծիք են հայտնել, որ Մելիքովը դարձել է հերթական քաղբանտարկյալը, որոնց թիվն Ադրբեջանում ներկայում հասնում է 100-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում