Լոռին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ղեկավար պաշտոն է ստանձնել «Լոռի» ակումբում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ անվանի մասնագետ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռի» ՖԱ ղեկավար կազմը՝ ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը»։
Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաեւ Հայաստանի Մ19, Մ21 եւ ազգային հավաքականները։
«Ալաշկերտի» ղեկին Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ «Գանձասարի» հետ դարձել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում