Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և վերացրել է Միքայել Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կիրառած կալանքը։ Ու անմիջապես իշխող քաղաքական ուժի բարձր ներկայացուցիչը՝ ԱԺ փոխխոսնակը, սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը»։
Թեև չեմ տիրապետում գործի փաստերին, բայց մի քանի բան ունեմ ասելու.
1) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մեր երկրի լավագույն իրավաբաններից է՝ թե՛ պրոֆեսիոնալիզմով և թե՛ անկողմնակալ ու արդարամիտ լինելու վաստակած համբավով (որպես գիտնական, որպես դասախոս ու իհարկե որպես դատավոր):
2) Նշված գործով առաջին ատյանի դատարանի՝ արդեն վերացված որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Ինչպես ասում են՝ նո քոմենթ։
3) Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում։
4) Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում