AM | RU
USD
EUR
RUB

ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ձեռնոցները որպես անհատական պաշտպանիչ միջոց միանվագ օգտագործման համար են, չի կարելի կրկնակի օգտագործել։ Երևանի պետական բժշկական համալսարանի կազմակերպած քննարկմանն ասաց Համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Մերի Ստեփանյանը։

Նա նշեց, որ ձեռնոցն ալկոգելով կամ նմանատիպ մաշկային հականեխիչ նյութերով մշակման ենթակա չեն։

«Ձեռնոցը կիրառելի է կարճատև ընթացքի համար՝ ինչ-որ բանից հպումը մաքսիմալ նվազեցնելու համար։ Եթե կեղտոտ ձեռնոցը հպվելու է դեմքին, կարող է հակառակ ազդեցություն ունենալ ու նպաստել վարակի տարածմանը։

Այս տեսակետից ձեռնոց կրելը ստեղծում է լրացուցիչ կեղծ պաշտպանվածության զգացում, և մարդը խորշում է ձեռքերի հիգիենայից։ Սա վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է»,- ասաց Մերի Ստեփանյանը։

Հարցին՝ կարելի՞ է վարակվել կորոնավիրուսով խանութից գնված մթերքից, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Արման Բադալյանն ասաց, որ ապրելիության տեսանկյունից տվյալ վիրուսի հետ կապված կան տարբեր հետազոտություններ։ Մի աշխատության համաձայն տարբեր մակերեսներում վիրուսը կարող է մնալ 2-3 ժամ, մեկ այլ հետազոտության համաձայն՝ մինչև 7 օր, սակայն հստակ նշվում է, որ բարձր ջերմաստիճանը նվազեցնում է ապրելիությունը։

Նա նշեց, որ սննդի միջոցով վարակի փոխանցման մասին հետազոտություն չկա։

Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ դիմակ կրելը կարող է վտանգ առաջացնել գերճնշում և շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար, Ա. Բադալյանն ասաց, որ իրենց եղած տվյալների համաձայն, որևէ գիտական ապացույց, հետազոտություն, որ դիմակ կրելը կարող է բերել նման բարդությունների, չկա, կարող է սուբյեկտիվ բնույթ կրել։

ԵՊԲՀ–ի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանի խոսքով, խորհուրդ է տրվում, որ այն մարդիկ, որոնք պետք է երկարատև կրեն դիմակ, մի քանի անգամ մի քանի րոպեով դուրս գան պատշգամբ կամ մոտենալ պատուհանին, հանել դիմակն ու առանց դիմակի շնչել։

 

Լրահոս
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը «Փաստ». Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. ներ­քին շու­կա­յում վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա «Փաստ». Այս իրավիճակը մեր երկրի վերջին է տանում. սա տանում է փլուզման. Բոստանջյան Փաշինյանի կառավարական դաչայի անվտանգության պատնեշներին և «դռոնների» խլացուցիչներին ավելացել է նաև բոլոր տեսակի նկարահանումների արգելքը (ԼՈՒՍԱՆԿԱՐ) ԱՀ նախագահը մի շարք նշանակումներ է արել Եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, նախագահը պարտավոր է դիմել ՍԴ. Արամ Օրբելյան (տեսանյութ) Մեծ հույսով ընտրել եմ վարչապետին, այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ (տեսանյութ) 889 շրջանավարտ Հիպոկրատի երդում է տալիս. ուղիղ Ամուլսարի հարցում այլևս այսպես շարունակել հնարավոր չէ. Վարագյան Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք. Նաիրա Զոհրաբյան Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որոշել են ուժեղացնել կոորդինացիան տնտեսության մեջ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարագիրը Պարետատան նիստից հետո ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ոչինչ չի հայտնաբերվել. «Երևան մոլի» տնօրենը՝ ռումբի ահազանգի մասին (տեսանյութ) Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը Սևանի ափին 1901.5 մետր նիշերում գտնվող բոլոր կառույցները կքանդվեն. «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն «Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն Իրանը կտրուկ կպատասխանի ԱՄՆ-ի «քաղաքական հարվածին» Առանց Մոսկվայի թույլտվության Թուրքիան չի կարող S-400-ները վերավաճառել մեկ այլ երկրի ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն Ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված. ԱԻՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan