Հայ մարզիկը գերազանցել է Բրյուս Լիի ռեկորդն ու հայտնվել Գինեսի գրքում
05/06/2020 13:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Գինեսի ռեկորդների Գիրքը պաշտոնապես հաստատել է հայ մարզիկ Մանվել Մամոյանի նոր համաշխարհային ռեկորդը:
Մանվելը մեկ ձեռքի 2 մատով 1 րոպեի ընթացքում 55 հրում է կատարել։ Ավելի վաղ, նման ռեկորդ սահմանել էր դերասան, մարտարվեստների վարպետ Բրյուս Լին:
Մամոյանն ապրում է Մոսկվայում, ֆիթնես մարզիչ է, և այս պահին Գինեսի Գրքի 8-ակի ռեկորդակիր: Առաջին ռեկորդը Մամոյանը գրանցել է 15 տարեկանում: Մամոյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում. այստեղ արդեն 10 տարեկանում սկսվել է զբաղվել ձյուդոյով, ըմբշամարտով և սպորտային մարմնամարզությամբ:
Առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է 22 տարեկանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում