Հոբրոն վերջին րոպեին փրկվեց պարտությունից․ Էդգար Բաբայանը՝ գոլի հեղինակ
08/06/2020 10:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Դանիայի սուպերլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Հոբրոն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը, սեփական դաշտում ընդունել էր «Լյունգբյուին»։
Հանդիպման հաշիվը բացվել է 41-րդ րոպեին։ Հյուրերին առաջ է մղել Մաթիաս Ռասմուսենը։ Ընդմիջումից անմիջապես հետո «Հոբրոն» հավասարեցրել է հաշիվը։ 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Էդգար Բաբայանը։
81-րդ րոպեին Էմիլ Նիլսենը դարձյալ առաջ է մղել «Լյունգբյուին»։ Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին տանտերերի պաշտպան Սայմոն Յակոբսենը գրավել է մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։
«Հոբրոն» այս խաղից հետո 23 միավորով 12-րդ տեղում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում