Նախագահը Նիկոլ Փաշինյանից ոստիկանապետին աշխատանքից ազատելու վերաբերյալ առաջարկություն է ստացել
08/06/2020 15:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել ոստիկանապետ Արման Սարգսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, Aysor.am-ին տեղեկացրեց նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում