Անգլիայում տրանսֆերային պատուհանը կարող է փակվել հոկտեմբերի 3-ին
09/06/2020 10:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Անգլիայի ֆուտբոլային միությունը քննարկում է տրանսֆերային պատուհանի տեղափոխման հարցը։
Հիմա տրանսֆերային պատուհանը Անգլիայում պաշտոնապես բացվում է հունիսի 18-ին, սակայն հիմա նման բան տեղի չի ունենա։ Sky Sports-ի հաղորդմամբ՝ տրանսֆերային պատուհանը բաց կլինի օգոստոսից մինչև հոկտեմբեր։
Հաղորդվում է, որ եվրոպական ֆուտբոլային միությունների միջև կա որոշակի կոնսեսիուս այն հարցի վերաբերյալ, որ տրանսֆերային պատուհանը պետք է փակել միևնույն ժամանակ։ Որպես վերջնաժամկետ նշվում է հոկտեմբերի 2-ը։
Նշենք, որ Ա սերիայում արդեն հայտարարվել է նոր ժամկետների մասին․ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 5-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում