Արտակարգ դրությունը կերկարացվի. Նիկոլ Փաշինյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ լարված, բայց, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք։ Այս մասին ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այս հանգամանքը մեզ ոչ թե պետք է թուլացնի, այլ ընդհակառակը՝ պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը: Ըստ էության, մեր բանաձևը կրկին մնում է մեկը՝ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության մեծացումը` հակահամաճարակային կանոնների պահպանման առումով», – ասաց վարչապետը։
Նա հորդորեց քաղաքացիներին՝ առօրյա կյանքում և ընդհանրապես պահել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և սոցիալական հեռավորություն պահպանել։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին շրջանում դեպքեր են եղել, երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում հուղարկավորության, հոգեհանգստի արարողությունների ժամանակ։
«Շատ կարևոր եմ համարում հանրային աջակցությունն այս առումով և ուզում եմ, որ բոլոր սգակիր ընտանիքները կամ պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն ոստիկանության և ՏԻՄ հետ, որպեսզի այս իրավիճակում հասնենք հակահամաճարակային կանոների պահպանման արդյունավետությանը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հավանակություն կա, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի և բավականին մեծ է այդ հավանականությունը:
«Բավականին մեծ հավանականություն կա, որ արտակարգ դրության ռեժիմը կերկարձգվի:Այո, արտակարգ դրությունը կերկարացվի»,– ասաց Փաշինյանը:
Նշենք, որ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում