Առողջապահության նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ օգնության խնդրանքով
11/06/2020 12:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Հայաստանի առողջապահության նախարարության կողմից դիմում է ներկայացվել մեր միջազգային գործընկերներին՝ կոնորավիրուսի դեմ պայքարի տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ աջակցության հարցերով»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հարցերին, թե որ կազմակերպություններին են դիմել, ի՞նչ արձագանք են ստացել, Նաղդալյանն ասաց՝ այլ մանրամասներ հայտնել չի կարող։
Հիշեցնենք, որ Լիտվիան ու Վրաստանն արդեն հայտարարել են Հայաստան բժիշկների ու փորձագետների խումբ գործուղելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում