Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ «պատերազմող» աշխարհի ամենաապիկար «հրամանատարն է». Միհրան Հակոբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Պատերազմի ժամանակ պետության ղեկավարը փորձում է համախմբել բոլորին: Սա պարզ քրիստոմատիկ աքսիոմ է: 1941-ի ֆաշիստական ներխուժումը ԽՍՀՄ նույնիսկ Ստալինին ստիպեց իջնել «ժողովուրդների հոր» պատվանդանից ու սովետական քաղաքացիներին քույրեր և եղբայներով դիմել: Ի՞նչ է անում կորոնավիրուսի դեմ պայքարը «պատերազմ» հռչակած Նիկոլը Փաշինյանը, ճիշտ եք՝ իր հետ անհամաձայան ՀՀ քաղաքացիներին բացիլ է անվանում: Այո այո, բացիլ է անվանում միլիոնավոր մարդկանց, ովքեր «պատերազմում» իր զինվորները պետք է լինեին: Իսկ գիտե՞ք՝ ինչու է այդպես վարվում: Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր հանցավոր անգործության հետևանքով «պատերազմն» արդեն իսկ տանուլ է տվել:
Նիկոլ Փաշինյանը խայտառակ կերպով պարտվել է, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ «պատերազմող» աշխարհի ամենաապիկար «հրամանատարն է», որ միայն այսօր 23 մարդու գլուխ է կերել (ընդհանուր՝ 327) ու շատ լավ հասկանում է, որ իր ապուշությունները մատնացույց անող «բացիլները» մահ առ մահ հաշվետվություն են պահանջելու իրենից: Ինչպես յուրաքանչյուր խայտառակություն, այս մեկի հեղինակն էլ կոնկրետ անուն ազգանուն ունի՝ հանցավոր անգործության և բացահայտ ապուշության համար վրա հասնող պատասխանատվության հետևանքով: Այս խարտառակության անունը Նիկոլ Փաշինյան է: Հայաստանում կա մեկ «մահվան բացիլ», և այդ մեկ «մահվան բացիլը» Նիկոլ Փաշինյանն է: Ու քանի այս «մահվան բացիլը» Հայաստանի վարչապետն է, մահերը շարունակվելու են, հարյուրների, գուցե և հազարների են հասնելու:
#Հրաժարական_տուր
#Փրկիր_կյանքեր
Հետևեք մեզ նաև Telegram-ում