Շատ շուտով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այնքան ուժ պետք է կիրառեն ոմանց նկատմամբ, որ ծպտունները դուրս չգա. վարչապետ
12/06/2020 17:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ես կարծում եմ՝ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ։ Հեսա շատ շուտով պետք ա ոմանց նկատմամբ էնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։
«Ոստիկանութունն էսօր չպետք է վախենա գործել: Ոստիկանությունը պետք է գործի դուխով, բայց նաև՝ օրինական: Տպավորություն ա, որ ոստիկանությունը պտի պատերի տակով թաքուն ման գա: Ո՛չ, կանոները խախտողներն ու հանցագործները պետք ա պատերի տակով ման գան: Ոնց որ ոստիկանությունն էս երկրի թիվ մեկ թշնամին ա: Ո՛չ, բեսպրեդելն ա թիվ մեկ թշնամին, և էդ բեսպրեդելի մթնոլորտ տարածողները պետք ա մտնեն իրանց ծակերը», – ասաց վարչապետը:
Տեսանյութը՝ Tert.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում