Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ
13/06/2020 09:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ, 723 դեպք ենք արձանագրել։ Մահերի թիվը` 6, բուժվածների թիվը 442։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ եկել աշխատանքի և մեքենայի պատուհանից երևում էր, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները:
Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում