Clutch Chess International․ Արոնյանը կիսաեզրափակիչում պարտվեց Կարլսենին

Clutch Chess International․ Արոնյանը կիսաեզրափակիչում պարտվեց Կարլսենին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Clutch Chess International մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ուժերն էր չափում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Նորվեգացի շախմատիստը դեռևս առաջին խաղային օրվա ընթացքում մեծ առավելություն էր ձեռք բերել։ Արոնյանը չնչին շանսերով էր մոտեցել խաղային երկրորդ օրվան՝ զիջելով մրցակցին 6։2 հաշվով։

Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 12:6 հաշիվը․ Արոնյանը երկրորդ խաղային օրվա ընթացքում կրեց 2 պարտություն և ևս 4 պարտիա ավարտվեց ոչ-ոքի։

Մագնուս Կարլսենը եզրափակիչում ուժերն է չափելու ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, ով իր հերթին կիսաեզրափակչում 9,5։8,5 հաշվով առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում