Իտալիայի գավաթ․ Յուվենթուսը երկու խաղերի արդյունքում հաղթեց Միլանին ու դուրս եկավ եզրափակիչ
13/06/2020 09:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակցի անունը հայտնի է։ Երկրի գործող չեմպիոնը՝ «Յուվենթուսը» եզրափակիչում է։
«Միլանի» դեմ պատասխան հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով։ Առաջին խաղում դեռևս երեք ամիս առաջ «բիանկոներիները» հաղթել էին 1-0 հաշվով, ինչի շնորհիվ էլ դուրս եկան եզրափակիչ։
Հանդիպման առաջին կեսում Կրիշտիանու Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Խաղի մեծ մասը «ռոսոներիները» անցկացնում էին 10 ֆուտբոլիստներով։ Դաշտից հեռացվել էր Անտե Ռեբիչը։
«Յուվենթուսը» եզրափակիչում ուժերն է չափելու «Նապոլի» – «Ինտեր» զույգի հաղթողի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում