Ադրբեջանի քաղաքացու Արեգունի հասնելը բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի քաղաքացու Արեգունի հասնելը բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԵս մտածում էի, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած և Արեգունի գյուղ հասած Ադրբեջանի քաղաքացու թեման լայն քննարկման առարկա կդառա առաջին հերթին անվտանգության սպառնալիքի առումով:

Ցանցում որոշակի քննարկումներ եղավ, սակայն ներքաղաքական դաշտում ընթացող քննարկումների համեմատ այս թեման մի փոքր հետին պլան մղվեց:

Լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի, որ մի քանի ամիս առաջ, գրեթե նույն ուղղությամբ, ևս 1 նմանօրինակ դեպք է գրանցվել՝ կրկին սահմանի ապօրինի հատման ձևով, որի մասին տեղյակ չեմ, չեմ է հիշում՝ եղել է՞ պաշտոնական հաղոդագրություն այդ մասին, թե ուղղակի լուր է եղել, որը այդպես էլ չի հաստատվել:

Որոշակի հանգամանքներից ելնելով շատ չեմ ծավալվում վտանգների մասով, սակայն այս միջադեպը և մասնավորապես այդ քաղաքացու Արեգունի հասնելը բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում և ես հույս ունեմ, որ համապատասխան կառույցները լուրջ կուսումնասիրեն ադրբեջանցի քաղաքացու սահմանի հատման մանրամասները՝ բոլոր տեսանկյուններից:

Հարցադրումների հրապարակային արձագանք անհրաժեշտ էլ չէ, խնդիրը իրավիճակի վերաբերյալ պատճաշ հետևություններ անելն է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում