Այսօր հեռուստացույց նայողների 40-50 տոկոսը «Արմնյուզ» է դիտում. Արամ Անտինյան

Այսօր հեռուստացույց նայողների 40-50 տոկոսը «Արմնյուզ» է դիտում. Արամ Անտինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԳրաֆիկում հեռուստաընկերությունների դիտելիության ցուցանիշներն են՝ րոպեների ճշտությամբ: Վերևում Արմնյուզն է, ներքևում՝ մյուս բոլոր հեռուստաալիքները: Որպեսզի պարզ լինի՝ այսօր Արմնյուզ հինգ անգամ շատ են դիտել, քան երկրորդ տեղով գնացող հեռուստաալիքին:

Երբ Արմնյուզի նոր կոնցեպտն առաջ քաշեցինք, ֆիքսել էինք, որ կա պահանջարկ լայվ ռեժիմում տրվող ինֆորմացիայի նկատմամբ: Այդ օպերատիվությամբ շարժվում ենք արդեն 1.5 տարի ու շուտով Արմնյուզի արտադրած կոնտենտի 90 տոկոսը կլինի հենց լայվ ռեժիմում:

Հետաքրքիրն այն է, որ իշխանական թևից անընդհատ մեր հեռուստաընկերության անունն եմ լսում, տեղեկանում եմ՝ ով իր առավոտյան ժողովը Արմնյուզի որ նյութից սկսեց, ով ինչից տխրեց, ով ում ասաց, որ Արմնյուզ էլ հյուր չգնա: Ու դրան զուգահեռ կողքից լսում եմ արդեն ավանդական դարձած հարցը՝ բա չե՞ք վախենում ձեզ փակեն:

Այս հարցի այսքան կրկնությունը հուշում է, որ մեր երկրում մի բան այն չէ: Երբ ժողովրդավար, ազատ երկրում մարդիկ այդքան անհանգստանում են, որ ազատ խոսքի դեպքում քեզ կարող են առանց բացատրության փակել, դա մտածելու տեղիք պետք է տա: Առնվազն մտածելու:

Չէ, չենք վախենում, որովհետև մեր ռեյինգները ցույց են տալիս, որ գտել ենք բանալին մարդկանց իրական պահանջարկը շոշափելու ու ցույց ենք տալիս այն ինչ մարդիկ իրականում ուզում են տեսնել: Կա պահանջարկ որակյալ լուրերի ու լրատվության ու մենք կոտրել ենք միֆը, որ ամբողջությամբ լրատվական հեռուստաալիքը Հայաստանում դատապարտված է:

Իհարկե դրա արդյունքում անցնում ենք գովազդային ու ֆինանսական կորուստների միջով, անընդհատ ճնշումների են ենթարկվում մեր աշխատակիցները… Բայց դժվարությունները տանում ենք սիրով, որ դուք դիտեք այն ինչ ուզում եք ու որ հետո ձեզ չասեն՝ հնդկական սերիալ նայող ժողովուրդ եք:

Արամ ԱՆՏԻՆՅԱՆ

No photo description available.

Հետևեք մեզ նաև Telegram-ում