Հայտնի է, թե երբ կսկսեն եվրագավաթներում պայքարը հայկական թիմերը

Հայտնի է, թե երբ կսկսեն եվրագավաթներում պայքարը հայկական թիմերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՀունիսի 17-ին՝ ՈւԵՖԱ շտաբ գրասենյակում, կայացավ ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները․

Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից։

Նախնական փուլ – Օգոստոսի 8 և 11

Որակավորման առաջին փուլ – Օգոստոսի 18/19

Որակավորման երկրորդ փուլ – Օգոստոսի 25/26

Որակավորման երրորդ փուլ – Սեպտեմբերի 15/16

Փլեյ-օֆֆ – Սեպտեմբերի 22/23 և 29/30

Խմբային փուլ – Հոկտեմբերի 20/21 և 27/28, նոյեմբերի 3/4 և 24/25, դեկտեմբերի 1/2 և 8/9

ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա 2020/2021

Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի արդյունքում հայկական 3 ակումբ հնարավորություն կստանա մասնակցել առաջնությանը։

Նախնական փուլ – Օգոստոսի 20

Որակավորման առաջին փուլ – Օգոստոսի 27

Որակավորման երկրորդ փուլ – Սեպտեմբերի 17

Որակավորման երրորդ փուլ – Սեպտեմբերի 24

Փլեյ-օֆֆ – Հոկտեմբերի 1

Խմբային փուլ – Հոկտեմբերի 22 և 29, նոյեմբերի 5 և 26, դեկտեմբերի 3 և 10

ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգա 2020/2021

Որակավորման փուլի մինի-մրցաշարերը կկայանան 2020 թվականի հոկտեմբերի 7-ից 13-ը։ Առաջնությանը կմասնակցի Հայաստանի կանանց ֆուտբոլի Ա լիգայի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը։

ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի նիստում քննարկվեց նաև ֆուտբոլային հանդիպումները հանդիսականներով անցկացնելու հարցը։ Որոշվեց հարցը ևս մեկ անգամ քննարկել հուլիս ամսին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում