ԱՄՆ-ում ցուցարարները տապալել են Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը (տեսանյութ, լուսանկարներ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ցուցարարները տապալել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը, հաղորդում է CBS-ը։
Նշվում է, որ սկզբում ցուցարարների մի փոքր խումբ ԱՄՆ դրոշը նետել է հուշարձանի վրա և այրել այն։
Իսկ երբ բողոքի ցույցի մասնակիցների թիվն ավելացել է, նրանք տապալել են Վաշինգտոնի արձանը և արձանի վրա ներկերի օգնությամբ գրել «1619»՝ Ամերիկայի տարածք առաջին ստրուկների ժամանման տարեթիվը։
Նշենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցուցարարները շարունակում են հուշարձաններ ապամոնտաժել։
Աելի վաղ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարներն ապամոնտաժել էին իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը և այն լիճը նետել՝ պատվանդանի վրա թողնելով «Կոլումբոսը ցեղասպանություն է մարմնավորում» գրառումը, իսկ Մեծ Բրիտանիայում ցուցարարները պղծել էին նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել էին Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում