Եղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական Լվովը

Եղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական Լվովը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԵղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Ակումբի և հայ մասնագետի միջև պայմանագիրն ավարտվել է, այն չի երկարաձգվել: Այդ մասին հայտնում է ուկրաինական ակումի պաշտոնական կայքը։

Մելիքյանը գլխավորել էր ուկրաինական ակումբը նախորդ տարվա հոկտեմբերին: «Լվով» ՖԱ-ն հայ մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 15 հանդիպում ՈՒՊԼ-ում, տարել 3 հաղթանակ, 5 խաղ ավարտել ոչ-ոքի և 7 պարտություն կրել:

Մելիքյանը ua-football-ին տված հարցազրույցում նշել է, որ ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ։

«Մոտ մեկ ամիս առաջ ես հանդիպեցի ակումբի նախագահի հետ, ումից հետաքրքրվեցի թիմի ապագայի վերաբերյալ: Նա պատմեց ինձ հաջորդ մրցաշրջանի իր ցանկության մասին. տեղ զբաղեցնել լավագույն վեցնյակում և մրցել Եվրոպայի լիգայում խաղալու իրավունքի համար: Իհարկե, դրանից հետո ես հարցրեցի, թե ակումբը ինչ հնարավորություններ ունի ֆինանսական առումով: Իրոք, այդ կամ այլ հավակնոտ պլաններ կառուցելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նյութական հիմքը և հիմնվել մրցաշրջանի համար նախատեսված բյուջեի վրա: Նախագահի հետ խոսելուց և ակումբի հնարավորությունների մասին իմանալուց հետո ես երկար ժամանակ վերլուծեցի ստացված տեղեկատվությունը: Լավ մտածելով և ամեն ինչ վերլուծելով, մեկ շաբաթ անց ես ազնվորեն ասացի Գլխավոր տնօրենին, որ ես չեմ կարող կատարել այդպիսի առաջադրանք»,- ասել է Մելիքյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում