Յուվենտուսը 4 հանդիպում անընդմեջ խաղացել է չոր հաշվով
23/06/2020 11:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Յուվենտուսը» չոր հաշվով հաղթանակ տարավ «Բոլոնյայի» նկատմամբ (2-0) Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում: Այսպիսով, թուրինցիներն արդեն ավարտել են 4-րդ հանդիպումը անընդմեջ առանց սեփական դարպասը գոլ բաց թողնելու, ինչը տեղի է ունեցել առաջին անգամ 2018-ի դեկտեմբերից, հայտնում է Opta-ն:
Անցած շաբաթ «Յուվենթուսը» 0-0 հաշվով խաղաց «Միլանի» հետ Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի պատասխան խաղում և նույն հաշվով ավարտեց եզրափակիչը «Նապոլիի» դեմ խաղում: Մարտին թուրինցիները հաղթեցին Ա Սերիայում «Ինտերին» (2-0):
«Յուվենտուսը» (66 միավոր) գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ երկրորդ տեղում ընթացող «Լացիոյի» նկատմամբ առավելությունը 4 միավոր է, սակայն հռոմեացիները դեռ պահեստային խաղ ունեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում