Հաստատվել է 2020/21 մրցաշրջանի Լիգա 1-ի ձևաչափը․ Թուլուզը և Ամիենը կլքեն մրցաշարը
23/06/2020 18:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Ֆրանսիայի Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի (LFP) ընդհանուր ժողովի արդյունքներով, որը այսօր է կայացել, Ֆրանսիայի Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանում կխաղան 20 թիմ:
Ժողովի անդամների 74,49% -ը դեմ է քվեարկել մասնակիցների թիվը 22 ակումբի ավելացմանը և կողմ եղել նախորդ ձևաչափի պահպանմանը:
Այսպիսով, մրցաշրջանի ավարտին «Թուլուզը» և «Ամիենը» կհեռանան Լիգա 1-ից, իսկ «Լորյանը» և «Լանսը» կզբաղեցնեն նրանց տեղը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները ավարտվել էր ժամանակից շուտ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում