AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի. Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԷդմո´ն, գիտե՞ս որն է քո ու Հրայրի տարբերությունը։ Շատ բան: Շատ բան, որոնք խտանում են այն իրողության մեջ, որ Հրայր Թովմասյանի սանիկները հանուն պետության ու հանուն քավորի զրկանքներ են կրում, կալանավորվում են խելագարի պատվերով ու տղամարդու պես դիմակայում բոլոր հարձակումներին, իսկ քո սանիկն առաջին իսկ հարմար առիթի դեպքում դավաճանում է քեզ, հետո էլ ԱԺ դահլիճում նստած նայում, թե ինչպես են նախ ստորացնում, ապա ծեծում իր քավորին: Սրանք օբյեկտիվ հետևանքներ են:

Քեզ երկու տարի մեղադրում են, որ դու իմ պրոյեկտն ես ու դրանով` քո արժանապատվության հաշվին կարողանում քթիցդ բռնած ուղղորդել: Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը։ Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան։

Դու այսօր ունեիր ընտրություն: Իսկ ընտրությունը պետության ու պետության թշնամու միջև էր: Դու ընտրեցիր երկրորդը՝ սեփական ձեռքերով խփելով Հայաստանի ժողովրդավարության դագաղի վերջին մեխը: Արժանապատվությունդ կուլ տալով, երեք տարի քեզ վրա «ոտք սրբողների» շանտաժին ենթարկվելով՝ դու կոտրեցիր մեր պետության ողնաշարը՝ գործելով քաղաքական և բարոյական ինքնասպանություն։

Ի տարբերություն քեզ՝ Էդմո՛ն, Հրայրն ու Սահմանադրական դատարանի մյուս դատավորները չտրվեցին շանտաժի, չվախեցան խելագարի սպառնալիքներից ու հիստերիկ նոպաներից, չտրվեցին էժան մանիպուլյացիաների: Գիտե՞ս ինչու, որովհետև նրանք արժանապատվություն ունեն:

Հայաստանի Հանրապետությունում այսուհետև չկան կողմեր։ Կա´մ դու խելագարի հետ ես կա´մ ժողովրդի։ Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին, բայց դու ընտրեցիր երկրի քաղաքական ասպարեզից թարախի հետ դեն շպրվելու հեռանկարը: Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Չկասկածե՜ս: Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում:

«Լուսավոր Հայաստանի» հարգարժա´ն անդամներ,

եթե ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր դեռ ընդունում են ոչ թե Փաշինյանի ֆեյսբուքյան, այլ իրական իրականությունը, ապա դարձե՛ք ընդդիմություն։ Իրական ընդդիմություն: Դո՛ւրս եկեք կործանարար իշխանությունից, կանգնե´ք ժողովրդի կողքին։ Ժողովուրդը շնորհակալ կլինի, մենք էլ ձեզ՝ խոնարհ ծառա։ Դուք դեռ շանս ունեք հրաժարվել գլխիկոր ապագայից:

Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Չնայած բոլոր քաղաքական հալածանքներին՝ նրանցից յուրաքանչյուրը միշտ բացճակատ ու բարձր գլխով է քայլելու, որովհետև առանց վարանելու իրենցից կախված ամեն բան արեցին իրավական պետության ոչնչացումը կանխելու համար:

Երանի հոգով ուժեղներին:

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Լրահոս
Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». «Շուշի» հիմնադրամի նախագահ «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րություններին ստացել է մեկ մանդատ․ Արման Բոշյան «Ժողովուրդ». Մարիա Կարապետյանն ամեն գնով ուզում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը «Հրապարակ». Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված. Վանեցյան «Ժողովուրդ». ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ «168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերանը փակելու» նոր գործիք կունենա «Հրապարակ». Փաշինյանի պլան Ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Փաստ». Փաշինյանի մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ «Փաստ». Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկի բերելու» հարցն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Բիլ Գեյսթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար) Եղանակը կտաքանա Թուրք-ադրբեջանական զինտեխնիկան Կարսում է (լուսանկարներ) ՌԴ դեսպանատունը դարձյալ «Հրապարակին» առնչվող հայտարարություն է տարածել Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար Արարատ Միրզոյանը չպատասխանեց հարցին (տեսանյութ) Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ Բրիտանիան իր օգնությունն է առաջարկում Ադրբեջանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan