ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ ԱԺ նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ու մի շարք այլ հարցեր։
Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։
ԱԺ այսօրվա նիստի օրակարգում ներառված են նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը, որով առաջարկվում է փոխել գույքահարկի հարկման բազան և որոշ դեպքերում դրույքաչափերը, ինչի արդյունքում գույքահարկը կաճի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում