Չնայած Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ եղել են, սակայն ներկայումս դրանք հարթվել են. Ասքերով

«Որոշ մարդիկ հատուկ ուռճացված են ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության կողմից ռազմա-քաղաքական ճնշում գործադրելը»:

Այս մասին հայտատրարել է Մեջլիսի առաջին փոխխոսնակ, Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զայիֆետ Ասքերովը:

Նա ընգծել է այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև հարաբերությունները բավականաչ դրական ուղղվածություն են ստացել:

« Մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, որոնք շարունակվում են զարգանալ: Իսկապես, մինչ 90 թթ-ի վերջը մենք տարաձայնություններ ունեինք, սակայան ներկայումս դրանք լուծվել են: Պուտինի իշխանության գալուց հետո Ադրբեջանի և Ռուսաստանի միջև շատ լավ հարաբերություններ են ձևավորվել»- խորհրդարանականի խոսքերն է մեջբերում «APA»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում