Արսենալի 18-ամյա ֆուտբոլիստը մտադիր է լքել ակումբը
29/06/2020 16:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ հարձակվող Ֆոլարին Բալոգունը ցանկանում է լքել ակումբը, տեղեկացնում է The Athletic-ը:
Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին և Բալոգունը մտադիր չէ երկարաձգել այն:
Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում է տեսնել «Ֆիորենտինան»:
Հավելենք, որ «Արսենալի» երիտասարդական թիմում նա մասնակցել է 15 հանդիպման ու դարձել՝ 10 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում