Կահիրեում վերսկսվել են Մուբարաքի դատավճռի բողոքարկման լսումները

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա որդիների, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի և վեց բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքի վերանայման գործով դատական չորրորդ նիստը վերսկսվել է Կահիրեի Ոստիկանության ակադեմիայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «Ռիա Նովստի»-ն, դատական նիստը հեռարձակվելու է եգիպտական հեռուստատեսությամբ։

Առաջին ատյանի դատարանը այս գործի առնչությամբ կայացրել էր մեղադրական դատավճիռ, որի համաձայն Մուբարաքը և ալ-Ադլին ենթարկվել էին ցմահ բանտարկության, իսկ Մուբարաքի որդիները և մյուս պաշտոնյաները արդարացվել էին։

Դատավարության սկզբում դատավոր Մահմուդ Քամիլ ալ-Ռաշիդը ասել է, որ ունի 2011 թվականի հունվար-փետրվար ամիսների իրադարձությունների ժամանակ զոհված բոլորցուցարարների անունները։ Նա նաեւ ավելացրել է, որ ցուցակի պատճենները հանդիպումից հետո DVD-սկավառակների միջոցով կբաժանվի լրատվամիջոցների անդամներին։

Հուսնի Մուբարաքը եւ նրա ռեժիմի մյուս անդամները մեղադրվում են 2011 թվականի հեղափոխության ժամանակ խաղաղ ցուցարարների սպանության համար։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 2011 թվականի զանգվածային ցույցերի ընթացքում 800 մարդ զոհվել է, մի քանի հազարը՝ վիրավորվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում