Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Aysor.am«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, Aysor.am-ին ասաց Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։

Նիստը կկայանա վաղը՝ 12։00-ին։

Էմին Խաչատրյանի խոսքով՝ Պապոյանին է մակագրվել նաև պաշտպանական կողմի բողոքները։

Վերաքննիչ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում