AM | RU
USD
EUR
RUB

Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան»

 

2020թ. հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 708 հոդված, որոնցից 203-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 500-ը՝ չեզոք։

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել։

Հիմնական քննադատությունները վերաբերում են Քովիդ 19-ի դեմ պայքարին։ Ըստ մամուլի` նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը։

Նշվում է, որ տարբեր դեղամիջոցներ դեռ կլինիկական փորձակումներ չեն անցել։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ տարբեր դեղամիջոցների փորձարկում է սկսել՝ մասնակցների նախօրոք համաձայնությամբ: Փաստահավաք խումբն այս մասին հայտարարություն է տարածել. «Ապրիլի 28-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից տրված հրամանի համաձայն Հայաստանում կիրառվում են ԱՀԿ կլինիկական փորձարկումներ անցնող այս դեղամիջոցներն՝ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ։ Վերոնշյալ դեղամիջոցները ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանի համաձայն՝ չեն կիրառվել ԱՀԿ կլինիկական փորձարկման շրջանակներում, ապա ի՞նչ հիմքով է Արսեն Թորոսյանը հրահանգել օգտագործել ռիսկային համարվող և արդյունավետության մասով ապացույցներ չունեցող դեղամիջոցներ»:

Արսեն Թորոսյանի տնից դուրս չգալու ու սրճարաններ չայցելելու հայտարարությունից հետո մամուլը գրել է. «Հիմա Արսեն Թորոսյանը մեծ հաշվով ասում է, թե բա մնացեք տանը։ Ա՛յ անփորձ, բայց փորձանք նախարար, «ՄՆԱ ՏԱՆԸ» ակցիան ավարտվել է, հիմա «ԿՐԻՐ ԴԻՄԱԿ» անհասկանալի լոզունգն է շրջանառվում։ Կարո՞ղ է ոտքի տեղ են բացում, նորից կարանտին անելու համար։ Մի կարանտին ձախողեցին, անիմաստ տեղաշարժի թուղթ գրել տվեցին, մարդկանց տեղաշարժը չսահմանափակեցին, հիմա էլ թե բա «ՄՆԱ ՏԱՆԸ»։

Անդրադառնալով այս հայտարարությանը` քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Արսեն Թորոսյանին խորհուրդ կտամ մաթեմատիկական հաշվարկներ անել և բացահայտել, թե որքան քիչ կորոնավիրուսով հիվանդներ և այդ վարակի պատճառով մահացածներ կունենայինք, եթե նա և Նիկոլը ժամանակին կարանտին մտցնեին, չհեգնեին այդ հիվանդությունը և մարդկանց չհամոզեին, որ դա շատ վտանգավոր վարակ չէ…»։

Լրահոս
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ. ՀՀ ԱԳՆ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները. ՀՀ ԱԳՆ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի. Երվանդ Վարոսյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան Զինվորական երդման արարողություն ՊԲ զորամասերից մեկում Այս շաբաթ հակառակորդն ավելի մեծ թվով կրակոցներ է արձակել. ԱՀ ՊՆ Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) «Եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Մեսչյանին Բելառուսում Արևմուտքի և Ռուսաստանի համաձայնության չգալը մեծ ռիսկեր է առաջանցում նաև մեզ համար. Արման Սաղաթելյան (տեսանյութ) Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan