AM | RU
USD
EUR
RUB

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒLԻՍԻ, FacebookԻշխանությունները, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, հանրակրթության պետական չափորոշիչի նոր նախագծով մեծ հարված են հասցնելու հայագիտական առարկաներին:

Ամենավտանգավորը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ զարգացումներն են: Ըստ ներկայացված նախագծի այն փաստացի վերանում է որպես ինքնուրույն առարկա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Առաջարկված տարբերակն ամրագրում է. «41. «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով»:

Համեմատեք գործողի հետ. «զ. «Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով, 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից»,

Այսինքն, գործող չափորոշիչով Հայոց եղեկեցու պատմությունը երաշխավորված դասավանդվում է 5-9-րդ դասարաններում: Այնինչ նախագծով առաջարկվում է վերացնել առանձին առարկայի դասավանդումը 5-6-րդ դասարաններում, իսկ դրանից հետո չի մասնավորեցվում, թե ինչ առարկաների մասին է խոսքը:

Այս խնդիրը ոչ մասնագիտական է, ոչ էլ քաղաքական:

Այս հարցը արժեհամակարգային է, քաղաքակրթական և գաղափարաբանական:

Իմ կողմից հավելեմ նաև, հանրակրթության պետական չափորոշիչի փոփոխությամբ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան վերացնել չեք կարող:

Առարկայի դասավանդումը նախատեսված է 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով.

Հոդված 8.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.

Հորդորում և խնդրում եմ ազգային ինքնության և դաստիարակության հարցերով մտահոգ բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, բարձրացնել իրենց բողոքի ձայնը:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan