«Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին

«Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին

Այս իշխանությունը, պարզվեց, մանր-մունր, վրեժխնդիր քայլերի մեծ վարպետ է: Սահմանադրականի 3 դատավորին տուն ուղարկելը կորոնավիրուսի դեմ պայքարից, երկրի տնտեսությունը զարգացնելու վեհ նպատակից բարձր դասող վարչա­խումբը հիմա էլ ձեռնամուխ է եղել թեթեւ կսմիթներով, փոքրիկ շանտաժնե­րով մամուլի եւ խոսքի ազատության դեմ պայքարելու գործին:

Երեկ իշխա­նական պատժիչ ջոկատն այցելել է երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններ՝ «Արմնյուզ» եւ TV 5: Ոչ, այս անգամ ոչ մեկին չեն կալանավորել, ոչ էլ չարաշահումների մեղադրանք են առաջադրել, ընդամենը դիմակներն են ստուգել եւ տուգանել: Բայց, մի շտա­պեք, սա սկիզբն է առաջին արարի՝ մենք դեռ շատ բաների ականատես կլինենք: Այս անգամ ընդամենը 10 հազար դրամով կտուգանեն, բայց ոստիկանական դեսանտը, հայտնվե­լով հեռուստատեսություններում, որո­շակի հոգեբանական ներգործություն կունենա լրագրողների վրա: Սա, այսպես ասած, նախազգուշական կրակոցն է, որով իշխանությունը զգուշացնում է՝ պատրաստվեք, սկսվում է:

Հընթացս Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ոչ թե իշխանական, այլ իշխանության հսկո­ղությունից դուրս գտնվող լրատվա­միջոցների ֆինանսական աղբյուր­ները եւ գովազդատուների դաշտը կուսումնասիրի: Հետո ուժի մեջ կմտնի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը: Ապա կանցնեն ՁԼՄ-ների օրենքին: Որտեղ ինչքան կկարողա­նան, ոտքը «գազին կդնեն»՝ օգտվելով կորոնավիրուսի վարակից ու արտա­կարգ դրությունից, նաեւ այն հանգա­մանքից, որ աշխարհը «խառն է», եւ եվրոպական կառույցներն աչք են փա­կում Հայաստանում տեղի ունեցող հա­կադեմոկրատական գործընթացների վրա: Եվ եթե մենք փորձենք մեր իրա­վունքները պաշտպանել դատական կարգով, «վեթինգի» ու «զտումների» վախի գործոնը կաշխատի, ու դատարաններում մեր շահերը պաշտպանողներ այլեւս չեն լինի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում