Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ

Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ազատվել էր պաշտոնից, ինչպես ինքն էր հայտնել՝ սեփական դիմումի համաձայն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում